Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վնասել էին փաստաբանական գրասենյակի գույքը. խուլիգանության կազմակերպիչը ձերբակալվել է

Վնասել էին փաստաբանական գրասենյակի գույքը. խուլիգանության կազմակերպիչը ձերբակալվել է
Հասարակություն / Իրավունք
15:20, 19 ноябрь 2022
Նոյեմբերի 18-ին` ժամը 13.20-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ անհայտ անձիք վնասել են Գայի պողոտայում գործող փաստաբանական գրասենյակի գույքը, հնչեցրել են հայհոյանքներ, վնասել տնօրենի մեքենան․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված արարքը կազմակերպել և տեղում ղեկավարել է մայրաքաղաքի 44-ամյա բնակիչը:Նա ժամը 21.40-ին Թբիլիսյան խճուղու շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել և, «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Նոր Նորքի բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմին:

Կատարվում է նախաքննություն: