Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օդամղիչ ատրճանակով մեքենաներ էր վնասել

Օդամղիչ ատրճանակով մեքենաներ էր վնասել
Հասարակություն
14:41, 24 сентябрь 2022
Սեպտեմբերի 23-ին ոստիկանության Արտաշատի բաժին դիմած քաղաքացին հայտնել էր, սեպտեմբերի 22-ի ժամը 21.00-ից սեպտեմբերի 23-ի ժամը 10.00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը օդաճնշիչ զենքով վնասել է իր «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայի ապակին: Նույն օրը նմանատիպ հաղորդում է ստացվել նաև Արտաշատի մեկ այլ բնակչից. օդաճնշիչ զենքով վնասել էին նրա բարեկամի «Ֆորդ» մակնիշի մեքենայի բեռնախցիկի դռան ապակին՝ պատճառելով մոտ 100 000 դրամի վնաս. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։շ

Արտաշատի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են արարքը կատարողի ինքնությունը: Արտաշատ քաղաքի 18-ամյա բնակիչը բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 23-ին ներկայացվել է ոստիկանության Արտաշատի բաժին, խոստովանել և ներկայացրել 4,5 մմ տրամաչափի օդաճնշիչ ատրճանակը:

Հանգամանքնրը պարզվում են:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: