Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես կցանկանայի՝ Ռուսաստանը ինձ բացատրեր, թե ինչու է փակել իմ մուտքը, մեր ամբողջ ընդդիմությունն էլ նպաստում էր դրան, հետո կբացատրեմ, թե ինչու է փակվել Զատուլինի մուտքը. Սամվել Բաբայան․ տեսանյութ

«Պետք է ՀԱՊԿ-ում մեր անդամակցությունը սառեցնել և Ռուսաստանի հետ խորացնել երկկողմանի հարաբերությունները»,- ասում է Սամվել Բաբայանը և ավելացնում, որ մենք անելիք չունենք մի կառույցում, որի 4 անդամները շնորհավորել են Ադրբեջանին։  

Անդրադառնալով Կոնստանտին Զատուլինի՝ Հայաստան մուտքի արգելքին՝ Բաբայանն ասում է. «Չգիտեմ՝ Զատուլինն ինչ արտահայտություններ է իրեն թույլ տվել, բայց գիտեմ, որ իմ մուտքն էլ Ռոււսաստան են փակել, և կուզեի հասկանալ՝ երբ իմ մուտքն էին փակում, չէին մտածո՞ւմ դրա մասին։ Հիմա էլ ես եմ պահանջում, կցանկանայի ինձ բացատրություն տային, թե ի՞նչ պատճառով են իմ մուտքը փակել, նոր ես կբացատրեմ, թե ինչու են Զատուլինի մուտքը փակել։ Հայաստանի իշխանությունը տեղյակ է եղել իմ՝ ՌԴ մուտքը փակելու մասին, ամբողջ ընդդիմությունն էլ զբաղվել է, թե ոնց փակեն։ Այո՛, փակել են, նաև ընդդիմության օգնությամբ»,- հայտարարեց Սամվել Բաբայանը։