Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աննա Հակոբյանը այցելել է հայրենադարձված ընտանիքի «Տեսիլ Էկո» լորաբուծարան

Աննա Հակոբյանը այցելել է հայրենադարձված ընտանիքի «Տեսիլ Էկո» լորաբուծարան
Հասարակություն
17:56, 30 ноябрь 2022
Արարատի մարզ կատարած այցի ընթացքում վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելել է Նոր Կյանք գյուղում հիմնադրված «Տեսիլ Էկո» լորաբուծարան: 

Ընկերության հիմնադիրներ Սիրվարդ Այվազյանի ու Տելեմակ Սահակյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը շրջել է ֆերմայում:

Ընտանիքը 2 տարի առաջ է հայրենիք վերադարձել, բիզնեսը 20 թռչնով են սկսել, հիմա ունեն 20 հազարից ավելի լոր, օրական 5000 ձու են հավաքում և շուրջ 200 հատ լոր վաճառում: Բիզնեսը զարգացնելու նպատակով օգտվել են նաև պետական աջակցության ծրագրերից:

Վարչապետի տիկինը ծանոթացել է արտադրական ամբողջ ցիկլին` ինկուբատոր, թռչնագոմ, սպանդանոց, փաթեթավորում:

Արտադրանքը հիմնականում Երևանում են սպառում, վերջին շրջանում պահանջարկի ավելացում են նկատում:

Վարչապետի տիկնոջ գնահատմամբ՝ Սիրվարդի և Տելեմակի քայլը հայրենադարձման ու բիզնեսի հիմնման հիանալի օրինակ է, ինչը կարող է նաև վարակիչ ազդեցություն ունենալ: