Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատանն այսօր կայացել է ամանորյա տոնական միջոցառում. Աննա Հակոբյանը մանկատան սաներին նվերներ է փոխանցել․ լուսանկարներ

Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատանն այսօր կայացել է ամանորյա տոնական միջոցառում. Աննա Հակոբյանը մանկատան սաներին նվերներ է փոխանցել․ լուսանկարներ
Հասարակություն
16:23, 28 декабрь 2022
Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատանն այսօր կայացել է ամանորյա տոնական միջոցառում, որին մասնակցել են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, «Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանը և այլ հյուրեր։

Ներկաները դիտել են հաստատության սաների ամանորյա միջոցառումը, շփվել նրանց հետ, մաղթել խաղաղ ու անհոգ մանկություն։

Միջոցառման ավարտին վարչապետի տիկինը մանկատան սաներին է փոխանցել իրենց իսկ կողմից գրված նամակների հիման վրա ձեռք բերված նվերները։ 

Հիշեցնենք, որ հաստատությունում շուրջօրյա խնամք  ու դաստիարակություն է ստանում 116 երեխա։