Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որքան զոհ, վիրավոր և անհետ կորածներ կան Թուրքիայի հայկական համայնքում

Որքան զոհ, վիրավոր և անհետ կորածներ կան Թուրքիայի հայկական համայնքում
Հասարակություն
12:55, 10 февраль 2023
Երկրաշարժի առաջին օրը Մալաթիայի հայ համայնքից երեք մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում են «Ակօս» թերթից։

Մահացածները երկուսն են՝ Սամի Թաբաշը և Այդա Թաբաշը։ Ընտանիքի երեխաներից մեկը՝ Ալեքս Թաբաշը, նույնպես մահացել է հիվանդանոցում։

Մալաթիայի հայ համայնքից Էլմաս Քարաթաշը փլատակների տակ է. նա գնացել էր շենք՝ իր իրերը վերցնելու, և երկրորդ երկրաշարժի ժամանակ մնացել է փլատակների տակ։

Իսկենդերունի հայ համայնքից Արմիկ, Մեսրոպ, Թակուն Բալիքյաններից ոչ մի նորություն չկա: Անթաքիայի հայերից Անթուան Հորոզը զոհվել է երկրաշարժից։ 

Հաղորդվում է նաև, որ Դիարբեքիր քաղաքում երկու հոգի են զոհվել հայ համայնքից, իսկ Ադըյամանում հայ համայնքից մի մարդ փլատակների տակ է:

Իսկենդերունում վնասը մեծ է, ավերվել է Լատինական կաթոլիկ եկեղեցին, վնասվել է Քառասուն Մանկանց հայկական եկեղեցին, վնասվել է նաև հունական եկեղեցին և Անթաքիայի հրեական սինագոգը։

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին չի տուժել։ Եկեղեցին բացել է իր դուռը հանրության առաջ՝ դրսում մնացածներին ապաստան տալու համար։ Երկրաշարժը ուժգին զգացվել է Վաքըֆլը գյուղում, վնասվել են շենքերը, եկեղեցին գտնվում է լավ վիճակում։

Նշվում է, որ Հալեպում հայ համայնքից 4 մարդ է մահացել։