Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Համերի»25-ամյա վարորդը ձերբակալվել է

«Համերի»25-ամյա վարորդը ձերբակալվել է
Հասարակություն
09:09, 11 февраль 2023
«Համերի»25-ամյա վարորդը հայտնաբերվել և ձերբակալվել է․ այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

ՀՀ  ՆԳՆ ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում Արարատի մարզի բնակիչ 25-ամյա երիտասարդը փետրվարի լույս 11-ի գիշերը հայտնաբերվել ու ձերբակալվել է։ 

Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Երևանի կենտրոնում «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր գործողություններ կատարել: 

Մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով գործադրվել է հրազեն անվադողերի ուղղությամբ: