Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Սյունիքի մարզում

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Սյունիքի մարզում
Հասարակություն / Իրավունք
16:22, 18 февраль 2023
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Սիսիանի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 17-ին Սյունիքի մարզի Վաղատին գյուղի վարչական տարածքում հայտնաբերել, ձերբակալել և Սիսիանի բաժին են տեղափոխել 42-ամյա Զոհրապ Կ.-ին, որը հունվարի 2-ից միջպետական հետախուզման մեջ էր ՌԴ քրեական օրենսգրքի 264.1-րդ հոդվածի մեղադրանքով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից: 

Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: