Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է. ոստիկանություն

Պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է. ոստիկանություն
Հայաստան
15:06, 28 июль 2022
Ոստիկանության Նոյեմբերյանի և Իջևանի բաժինների ծառայողները համատեղ միջոցառումներով հուլիսի 27-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից Նոյեմբերյանի բաժին են տեղափոխել 33-ամյա Ամիր Բ.-ին, որը մայիսի 26-ից ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ (ներկա՝ 469) հոդվածի (Պետական սահմանն ապօրինի հատելը) մեղադրանքով:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Խափանման միջոցը՝ կալանք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: