Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի նախագահը ողջունել է Գերմանիայի կանցլերի՝ ղարաբաղյան հիմնահարցը ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա լուծելու մասին հայտարարությունը

Արցախի նախագահը ողջունել է Գերմանիայի կանցլերի՝ ղարաբաղյան հիմնահարցը ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա լուծելու մասին հայտարարությունը
Հասարակություն
14:54, 03 март 2023
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ողջունել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությունը առ այն, որ ղարաբաղյան հիմնահարցը այդ թվում պետք է լուծվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հավասարազոր սկզբունքի հիման վրա: Այս առնչությամբ ԱՀ նախագահը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է․

«Մենք ողջունում ենք Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությունը առ այն, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ կերպով՝ տարածքային ամբողջականության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հավասարազոր սկզբունքների հիման վրա: Հակամարտության կարգավորումը հնարավոր չէ առանց ամբողջությամբ հաշվի առնելու մեր ժողովրդի հիմնարար և հավաքական իրավունքները»։

Նշենք, որ նախօրեին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծման գործում Գերմանիան նաև ինքնորոշման իրավունքի կողմնակից է: