Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օխտարի դպրոցին սպասարկող ավտոբուսի վթարից տուժածներից 14-ը երեխաներ են, ունեն տարբեր կոտրվածքներ, տուժածներից 3 մեծահասակների վիճակը ծանր է․ ՀՀ ԱՆ

Օխտարի դպրոցին սպասարկող ավտոբուսի վթարից տուժածներից 14-ը երեխաներ են, ունեն տարբեր կոտրվածքներ, տուժածներից 3 մեծահասակների վիճակը ծանր է․ ՀՀ ԱՆ
Հասարակություն
17:55, 10 март 2023
Սյունիքի մարզում տեղի ունեցած աշակերտներ տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով Կապանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 23 տուժած` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով:

Նրանցից 14-ը երեխաներ են, ունեն տարբեր կոտրվածքներ: Բոլորի առողջական վիճակն այս պահին գնահատվում է բավարար:

Տուժածներից 9-ը մեծահասակ են: Նրանցից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը` բավարար: 

Տուժածները ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն:

Արդեն տեղեկացրել ենք, որ վարի հետևանքով մահացել է Օխտար գյուղի 53-ամյա ուսուցչուհի Թամարա Դավթյանը։