Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուս խաղաղապահներն անում են ամեն ինչ՝ ապահովելու ԼՂ-ում բնականոն կյանքը

Ռուս խաղաղապահներն անում են ամեն ինչ՝ ապահովելու ԼՂ-ում բնականոն կյանքը
Հասարակություն
18:33, 05 апрель 2023
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, թե ռուս խաղաղապահներն իրենց լիազորությունների շրջանակում անում են ամեն ինչ, որպեսզի ապահովեն ԼՂ-ում բնականոն կյանքը։

«Մեր խաղաղապահների դերը կարևոր է ինչպես կենսապահովման, այնպես էլ հնարավոր էսկալացիայի փորձերը կանխելու համար: Դուք քաջատեղյակ եք, թե ինչպես են գործում խաղաղապահները: Այդ մասին տեղեկատվությունը մշտապես հրապարակվում է: Դա գիտակցում է նաև Հայաստանի ղեկավարությունը»,- ասել է նա՝ լրագրողների հետ զրույցում անդրասաենալով Լաչինի միջանցքում երեկ տեղի ունեցած միջադեպին: