Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շատ հարմարավետ է, երկար ենք սպասել նման տրանսպորտի․ երևանցիները՝ նոր ավտոբուսների մասին․ տեսանյութ

Ինչպես հայտնի է, Երևանի ձեռք բերած 12-մետրանոց գերմանական MAN մակնիշի նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը ապրիլի 15-ից դուրս է եկել երթուղի, որն աշխատում է 14 շարժակազմով և Աջափնյակը Կենտրոնով կապում է Քանաքեռ-Զեյթունին:

Այս ընթացքում նոր ավտոբուսներով երթուղի ենդուրս եկել նաև 67 համարի ավտոբուսը, որը իրար է կապում Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանները, 40 համարի ավտոբուսը, որը Նոր Նորքը կապում է Արաբկիր վարչական շրջանին, և 58 համարը, որն Ավանից հասնում է Էրեբունի վարչական շրջան։ 

Եվս 4 նոր շարժակազմով համալրվել է համար 97-ը, որի վերջնակետը երկարացվել է մինչև Նուբարաշեն վարչական շրջան։

Civic.am-ի հետ զրույցում բնակիչները նշեցին, որ շատ երկար են սպասել նման տրանսպորտ ունենալուն և շատ գոհ են դրա աշխատանքից։
Այսպիսով՝ ինչպես հայտնել են քաղաքապետարանից, մինչև շաբաթվա վերջ նոր տրոլեյբուսների առաջին խմբաքանակը կլինի Երևանում, մայիսի սկզբին նախատեսվում է շահագործման հանձնել ևս 110 ավտոբուս, իսկ ավտոբուսների հաջորդ խմբաքանակը շահագործման կհանձնվի հունիսի սկզբին։