Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօրվանից կգործարկվի 1 համարի երթուղին, կվերականգնվի 58 համարի ավտոբուսի ակտիվ երթևեկությունը. լուսանկարներ

Այսօրվանից կգործարկվի 1 համարի երթուղին, կվերականգնվի 58 համարի ավտոբուսի ակտիվ երթևեկությունը. լուսանկարներ
Հայաստան / Տնտեսություն
11:15, 15 апрель 2023
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում «2 նոր երթուղի 1 օրում» վերտառությամբ հետևյալ գրառումն է արել.

«Օրը սկսենք հաճելի նորությամբ՝ Երևանի բնակիչների համար։

Այսօրվանից կգործի 1 համարի նոր երթուղին, ինչպես նաև կվերականգնվի 58 համարի ավտոբուսի ակտիվ երթևեկությունը։

1 համարի երթուղին Աջափնյակը կկապի Քանաքեռ-Զեյթունին՝ անցնելով Կենտրոնով։

Իսկ 58 համարի ավտոբուսի աշխատանքը այսօրվանից կլինի ակտիվ և համակարգված՝ ավանը կապելով Էրեբունու հետ»։