Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարտի 1-ից 13 նոր կոմպակտ ավտոբուսով սկսում է գործել 99 համարի երթուղին

Մարտի 1-ից 13 նոր  կոմպակտ ավտոբուսով սկսում է գործել 99 համարի երթուղին
Հասարակություն
21:36, 28 февраль 2021
Երեւանի քաղաքապետարանը հայտնում է․

Հարգելի համաքաղաքացիներ, 
Վաղվանից՝ մարտի 1-ից, 13 նոր  կոմպակտ ավտոբուսով սկսում է գործել 99 համարի երթուղին։ 

Երթուղին անցնելու է ՀԱԹ Բաբաջանյան փողոցից՝ քաղաքի կենտրոնով դեպի Քանաքեռ-Զեյթուն, վերջնակետը՝ Ուռուցքաբանության կենտրոն (երթուղու մանրամասն նկարագրությունը՝ լուսանկարում)։ Երթուղին կաշխատի առավոտյան 07.15-ից մինչեւ 23.00։ 

Հիշեցնում ենք, որ պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։ Շուտով կունենանք նաեւ էլեկտրոնային վճարման համակարգ:

Ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղեւորների եւ ընդհանրապես, երթեւեկության անվտանգության նկատառումներից ելնելով։ 
Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթեւեկության ընթացքում չծխելու եւ հեռախոսով չխոսելու պահանջի մասին։

Ի դեպ, նոր երթուղում առաջին անգամ կիրառվում է ցուցանակների նոր դիզայնը, որի մշակման համար շնորհակալություն Braind  գործակալությանը և Eduard Kankanyan ին։