Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մայիսի 1-ից մի շարք երթուղիներ կսպասարկվեն նոր ավտոբուսներով եւ միկրոավտոբուսներով. հայտնի են ուղեգծերը

Մայիսի 1-ից մի շարք երթուղիներ կսպասարկվեն նոր ավտոբուսներով եւ միկրոավտոբուսներով. հայտնի են ուղեգծերը
Հայաստան
17:59, 28 апрель 2022
Ինչպես հայտնել էինք, մայիսի 1-ից եւս մի քանի երթուղի մայրաքաղաքում կսպասարկվի նոր ավտոբուսներով:

Երևանի քաղաքապետարանը հրապարակել է նոր երթուղիների ցանկը:

Այսպիսով՝ մայիսի 1-ից Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային հ. 46 և 74 երթուղիներին կփոխարինեն ավտոբուսային հհ. 7 և 74 երթուղիները, որոնք կսպասարկվեն «Ժոնգ տոնգ» մակնիշի միջին դասի նոր ավտոբուսներով: Համար 23 և 41 ավտոբուսային երթուղիները ևս այսուհետ կսպասարկվեն «Ժոնգ տոնգ» մակնիշի ավտոբուսներով:

7 համարի երթուղու ուղեգիծը կընթանա այսպես՝ Նազարբեկյան թաղ. (ս/կ) - Սիլիկյան նոր խճուղի - Շիրազի - Ջանիբեկյան - Աբելյան - Շինարարների - Արզումանյան Հալաբյան - Կիևյան - Օրբելու փ-ներ - Մ. Բաղրամյան - Մաշտոցի պ-ներ - Սրբ Գր. Լուսավորչի - Ագաթանգեղոսի - Խանջյան - Վարդանանց - Ե. Քոչարի - Խորենացու փ-ներ - Զավարյան փ. (վ/կ):

Հետադարձը՝ Զավարյան փ. - Տ. Մեծի պող. - Ե. Քոչարի փ., շարունակությունը մինչև Աբելյան - Բաշինջաղյան - Բեկնազարյան - Մելքումովի - Չաուշի փ-ներ. - Սիլիկյան նոր խճ - Նազարբեկյան: Շարժակազմի քանակը՝ 11 միավոր:

74 համարի երթուղին սպասարկելու է Դավթաշենը և Էրեբունին:

Դավթաշենի 4-րդ թաղ. (ս/կ) - Եղվարդի խճ. - Տ. Պետրոսյան - Սասնա Ծռեր փ-ներ - Դավթաշենի կամուրջ - Վաղարշյան փ. - Կոմիտասի պող. - Կասյան փ. - Մ. Բաղրամյան - Մաշտոցի պ-ներ - Մոսկովյան - Խանջյան փ-ներ - Տ. Մեծի - Արցախի պ-ներ - Ռոստովյան - Աթոյան - Էրեբունու - Այվազովսկու - Տիտոգրադյան - Խաղաղ Դոնի - Խ. Դաշտենցի փ-ներ - «Էրեբունի» թանգարան (վ/կ):

Հետադարձը՝ նույն ուղեգծով: Շարժակազմի քանակը՝ 12 միավոր:

23 համարի տրանսպորտի երթուղին հետևյալն է.

Էներգետիկների բանավան (ս.կ.) - Ծով. Իսակովի պ.- Ա. Բաբաջանյան - Շերամի - Օհանովի Զոր. Անդրանիկի - Րաֆֆու - Սեբաստիայի փ-ներ- Ծով. Իսակովի - Մաշտոցի պ-ներ - Կորյունի - Աբովյան փ-ներ - Աբովյան պուր - Սարալանջի փ. - Ազատության պ. - Պ. Սևակի - Ռուբինյանց փ-ներ - Գայի պ - Մուրադյան փ - Նոր Նորքի 6-րդ զ/ծ (Զին. Ակադեմիա) (վ.կ.):
Հետադարձը՝ նույն ուղեգծով: Շարժակազմի քանակը՝ 12 միավոր:

41 երթուղին կսպասարկի Ավանից մինչև Էրեբունի գնացող ուղևորներին:

Ավան (ս.կ.) - Մարշալ Բաբաջանյան - Աճառյան փ-ներ - Մյասնիկյան պ. - Աբովյան պուր - Աբովյան - Կորյունի - Նալբանդյան - Խանջյան փ-ներ - Տ. Մեծի - Արցախի պ-ներ - Էրեբունու - Այվազովսկու - Տիտոգրադյան - Խաղաղ Դոնի փ-ներ - Էրեբունու զ/ծ (վ.կ):

Հետադարձը՝ նույնը մինչև Խանջյան - Մոսկովյան - Աբովյան փ-ներ - Մյասնիկյան պ., շարունակությունը՝ նույն ուղեգծով:

Շարժակազմի քանակը՝ 14 միավոր: