Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջարկվում է ներդնել նոր ինստիտուտ, որը կնպաստի գործի ողջամիտ ժամկետի քննության պահպանմանը, իսկ քաղաքացիներին կազատի դատարան անհարկի ներկայանալու պարտականությունից

Առաջարկվում է ներդնել նոր ինստիտուտ, որը կնպաստի գործի ողջամիտ ժամկետի քննության պահպանմանը, իսկ քաղաքացիներին կազատի դատարան անհարկի ներկայանալու պարտականությունից
Հասարակություն / Իրավունք
19:26, 20 апрель 2023
Բարձրագույն դատական խորհրդի նախաձեռնությամբ և Եվրոպայի խորհրդի՝ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ մեկնարկած հանրային քննարկումները այսօր ևս շարունակվեցին:

Քննարկման թեման այս անգամ վերաբերում էր գրավի կիրառման, կալանքի երկարաձգման, ձերբակալման հիմքի իրավաչափության և կալանքի կիրառման փոխկապակցվածության, փորձագետի հարցաքննության և այլ գործնական հիմնախնդիրների:

Փոփոխությունների շրջանակներում առաջարկվում է ներդնել ըստ համաձայնության գրավոր ընթացակարգով անձին տուգանքի դատապարտելու ինստիտուտը, որը, ինչպես կթոթափի դատարանների ծանրաբեռնվածությունը, այնպես էլ  կնպաստի գործի ողջամիտ ժամկետի քննության պահպանմանը և քաղաքացիներին կազատի դատարան անհարկի ներկայանալու պարտականությունից:

Առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն բարելավելու քրեական, քրեական դատավարության և քրեակատարողական օրենսգրքերով նախատեսված որոշ իրավակարգավորումներ, որոնք հնարավորություն են տալու լուծել գործնականում առաջացող խնդիրները և նպաստելու են քրեական դատավարության արդյունավետության բարձրացմանը: 

Քննարկմանը հրավիրված էին ինչպես օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ներկայացուցիչներ, այնպես էլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ, միջազգային գործընկերներ և այլ շահագրգիռ անձիք։