Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զավթված տարածքները պետք է վերադարձվեն երևանցիներին. Տիգրան Ավինյան

Զավթված տարածքները պետք է վերադարձվեն երևանցիներին. Տիգրան Ավինյան
Հասարակություն
17:04, 25 апрель 2023
Այն տարածքները, որոնք վերցվել են հանրությունից, պետք է վերադարձվեն։ Այգիները պետք է լինեն, ոչ թե ինչ-որ մեկի սեփականությունը, այլ  երևանցիների զբոսավայրը։ Երևանի քաղաքապետարանում անցկացվող գործակարգավարական նիստին ընդգծել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Իսկ ինչ վերաբերում է շինհրապարակներին, աշխատանքները նույն տեմպով պետք է շարունակենք և մենք պետք է հասնենք այն մակարդակի, որ բոլոր շինհրապարակներներում խստագույնս պետք է պահպանեն այն ստանդարտները, որոնք հիմա գործում են: Այստեղ կոմպրոմիսի տեղ մենք չունենք, որովհետև իրականում այդ ոչ պատշաճ շինարարությունների հետևանք է նաև քաղաքում օդի աղտոտվածությունը, նաև իրենք իրենց չափաբաժինն ունեն այս հարցում»,- ասաց Տիգրան Ավինյանը: