Քաղաքացիակենտրոն
լրատվություն

30 տարի անց այս թռիչքը պատմական էր․ «Զվարթնոց» օդանավակայան-«Սյունիք» օդանավակայան, մարդատար օդանավի թռիչքը

30 տարի անց այս թռիչքը պատմական էր․ «Զվարթնոց» օդանավակայան-«Սյունիք» օդանավակայան, մարդատար օդանավի թռիչքը
Հասարակություն
11:58, 26 апрель 2023
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են, որ այսօր՝ ապրիլի 26-ին, Կապանի «Սյունիք» օդանավակայանում Երևանի ժամանակով 10:58 բարեհաջող վայրէջք է կատարել L-410–UVP E20 չեխական արտադրության մարդատար օդանավը, որը նախատեսված է 19 ուղևորի համար: Այն գրանցված է Հայաստանի Հանրապետությունում:

Թռիչքը կրում էր փորձնական բնույթ:

Օդանավը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից օդ է բարձրացել ժամը 10:10:

Կապանի օդանավակայանը վերանորոգվել է միջազգային չափանիշների համաձայն և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից սերտիֆիկացվել է 2020 թվականին:

Այս թռիչքը հիրավի պատմական էր, քանի որ 90-ականներից Կապանի օդանավակայանում թռիչքներ չեն իրականացվել՝ բացառությամբ 2017 թվականին մեկ մասնավոր թռիչքի: