Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առցանց առևտրով զբաղվող կայքերը դրամ են կորզում. ինչ միջոցներ կարող են ձեռնարկել մեր քաղաքացիները. պարզաբանում է Գլխավոր դատախազը

Այսօր՝ մայիսի 3-ին, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ-ին է ներկայացնում ՀՀ դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումը:

«Առցանց առևտրով զբաղվող կայքերը դրամ են կորզում մեր հայրենակիցներից, և մեր քաղաքացիները չգիտեն ում դիմել, ինչ միջոցներ կարելի է ձեռնարկել»,- նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ դիմելով Գլխավոր դատախազին:

Աննա Վարդապետյանն ի պատասխան ասաց, որ Դատախազությունը պարբերաբար հանդես է գալիս կանխարգելիչ հրապարակումներով, և վերջերս Հանրային հեռուստաընկերությունում կար տեսանյութ, որը պատմում էր առցանց խարդախության ժամանակակից ձևերի մասին. «Ամենապարզ բաղադրատոմսն է չտալ անձնական տվյալ որևէ մեկին»:

Գլխավոր դատախազի խոսքով՝ դրանք հիմնականում արտերկիր կատարված փոխանցումներ են և այլն. «Այստեղ պետք է շեշտը դնել կանխարգելման վրա»:

Մանրամասն՝ տեսանյութում