Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սպասում ենք պարզաբանման, որպեսզի հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել. «FlyOne ARMENIA» ընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը՝ Դուբայ-Երևան չվերթի չեղարկման մասին

Սպասում ենք պարզաբանման, որպեսզի հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել. «FlyOne ARMENIA» ընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը՝ Դուբայ-Երևան չվերթի չեղարկման մասին
Հասարակություն
14:35, 12 май 2023
Երեկ «Հետք»-ը գրել էր, որ Դուբայի իշխանությունները չեղարկել են «FlyOne Armenia» ընկերության Դուբայ-Երևան չվերթը, և օդանավը կրկին վայրէջք է կատարել Իրանում։

«FlyOne ARMENIA» ընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը Civic.am-ի հետ զրույցում հայտնեց, որ օդանավը վերադարձել է Երևան։ Հարցին՝ ինչո՞ւ էր նման խնդիր առաջացել, նա պատասխանեց. «Մենք դեռ չունենք բավարար պատասխան, պարզաբանում, որը ամբողջությամբ ավիաընկերությանը բավարարում է, որովհետև չվերթը իրականացնելուց առաջ ունեցել ենք անհրաժեշտ  բոլոր  թույլտվությունները»։

Անանյանը նշեց, որ առաջիկայում չվերթ է նախատեսված մայիսի 17-ին, որը չի չեղարկվել: «Հուսով ենք՝ մինչև այդ ժամկետը այս ցավալի թյուրիմացությունը իր պարզաբանումը կգտնի, սպասում ենք պարզաբանման, որպեսզի հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել»,- հավելեց նա։

Հիշեցնենք,
որ Երևան-Դուբայ չվերթի ինքնաթիռը մայիսի 7-ին վայրէջք էր կատարել Իրանում՝ Դուբայի օդային տարածք FLYONE ընկերության օդանավի մուտքն արգելելու պատճառով. 6 ժամ ինքնաթիռում սպասելուց հետո էին միայն ուղևորները կարողացել թռչել Դուբայ։