Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այդ ի՞նչ է տեղի ունեցել մեքենայում, որ դրդել է մարդուն մեքենայի ընթացքում գտնվելու ժամանակ մեքենայից թռչել․ Սաքունցը՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու դեպքի առնչությամբ

Այդ ի՞նչ է տեղի ունեցել մեքենայում, որ դրդել է մարդուն մեքենայի ընթացքում գտնվելու ժամանակ մեքենայից թռչել․ Սաքունցը՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու դեպքի առնչությամբ
Հասարակություն
21:45, 17 май 2023
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ վարչապետի որդի Աշոտ Փաշինյանին առևանգելուն։

«Ուրեմն հատուկ նշեմ․

Մեքենայից թռչելը վկայում է միայն այն մասին, որ մեքենան կանգնեցնելու և իջնելու պահանջը  չի կատարվել, կամ այդ ինչ է տեղի ունեցել մեքենայում, որ դրդել է մարդուն մեքենայի ընթացքում գտնվելու ժամանակ մեքենայից թռչել։

Եվս մեկ հարց, այդ ինչու չեն նկարահանել, թե ինչ է տեղի ունեցել մեքենայի մեջ, ինչ խոսակցություն է տեղի ունեցել, թե՞ միայն նստելու պահն է կարևոր եղել նկարահանել․․․

Բոլոր դեպքերում սա ուղերձ է, թե ինչ կարող է տեղի ունենալ․․․  

Երեխան ծնողի համար չի կարող պատասխանատվություն կրել, ու որևէ մեկը մյուսի փոխարեն չպետք է պատասխանատվություն կրի․․»