Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աշոտ Փաշինյանը մի քանի անգամ պահանջել է կանգնեցնել մեքենան, որը չի արվել, դրանից հետո նա դուրս է նետվել․ ՀԺ

Աշոտ Փաշինյանը մի քանի անգամ պահանջել է կանգնեցնել մեքենան, որը չի արվել, դրանից հետո նա դուրս է նետվել․ ՀԺ
Հասարակություն
17:43, 17 май 2023
Քիչ առաջ հայտնել էինք, որ փորձ է արվել առևանգել Աշոտ Փաշինյանին, ՀՀ ոստիկանությունը ևս հաստատել է, որ նման հաղորդում է ստացել:

Հայտնել էինք նաև, որ, նախնական տեղեկություններով, առևանգման մասնակիցները «Որդիների կանչ» ՀԿ անդամներն են, ովքեր ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն մի պահ կանգ առած ընթացող մեքենայից Աշոտ Փաշինյանին հաջողվել է դուրս թռնել:

Լրատվամիջոցների հետ զրույցում Գարիկ Գալեյանն ասել է, թե «քաղաքավարի մոտեցել են, ասել՝ քո հետ ոչ մեկը ոչ մի բան չի անի, ո՛չ քեզ վնասում ենք, ո՛չ էլ...»:

Գալեյանը նաև ասել է, թե Աշոտ Փաշինյանը չի պահանջել, որ կանգնեցնեն մեքենան, որ իջնի: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, սակայն, Աշոտ Փաշինյանը մի քանի անգամ պահանջել է կանգնեցնել մեքենան, որը չի արվել, և դրան հաջորդել է նրա՝ մեքենայից դուրս նետվելը:

Եթե առևանգում չի եղել, ապա ինչո՞ւ էր Աշոտ Փաշինյանը դուրս նետվում մեքենայից, ինչի մասին հայտնել են նաև ՀԿ-ի անդամները, կամ ինչո՞ւ էր հետևից ընթացող մեքենան վրաերթի ենթարկում նրան: