Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոստիկանությունը հաստատում է Աշոտ Փաշինյանի առևանգման մասին հաղորդումը ստանալը․ Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ

Ոստիկանությունը հաստատում է Աշոտ Փաշինյանի առևանգման մասին հաղորդումը ստանալը․ Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ
Իրավունք
16:38, 17 май 2023
«Հայկական ժամանակ»-ը հայտնել էր, որ այսօր՝ 15:00-ի սահմաններում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, իր տան մերձակայքից փորձել են առևանգել:

ՀՀ ոստիկանությունից Civic.am-ին հայտնեցին, որ այդ բովանդակությամբ հաղորդում ոստիկանությունում ստացվել է, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ, կազմված փաստաթղթերը կուղարկվեն Քննչական կոմիտե։ 

Ըստ ՀԺ-ի՝ նախնական տեղեկություններով՝ առևանգման մասնակիցները «Որդիների կանչ» ՀԿ անդամներն են, ովքեր ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն մի պահ կանգ առած ընթացող մեքենայից Աշոտ Փաշինյանին հաջողվել է դուրս թռչել, որի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության հետևից ընթացող մեքենան: Արդյունքում վնասվել է Աշոտ Փաշինյանի ոտքը, իսկ դեպքի վայրից «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության անդամները դիմել են փախուստի: Աշոտ Փաշինյանը դիմել է իրավապահներին: