Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աշոտ Փաշինյանի առևանգման դեպքով ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել ՀՀ քրօրի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով․ Գոռ Աբրահամյան

Աշոտ Փաշինյանի առևանգման դեպքով ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել ՀՀ քրօրի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով․ Գոռ Աբրահամյան
Իրավունք
17:59, 17 май 2023
ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Հարկ եմ համարում տեղեկացնել, որ Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը քիչ առաջ փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեին։

Դրա հիման վրա ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով․ մարդուն առևանգելը՝ անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ՝ կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ։ Հոդվածը նախատեսում է 4-8 տարվա ազատազրկմամբ պատիժ։

Իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հանդես կգա հաղորդագրությամբ։