Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Կալանավորման օրը անընդհատ մտածելով համարյա ամբողջ օրը չեմ քնել, մտքիցս դուրս չէր գալիս»․ Գագիկ Ծառուկյանը՝ Գայանե Հակոբյանի մասին

«Գայանե Հակոբյանի կալանավորման օրը անընդհատ մտածելով համարյա ամբողջ օրը չեմ քնել, մտքիցս դուրս չէր գալիս»։ Այս մասին հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողներին ասել է ենթադրյալ ընտրակաշառք տալու գործով մեղադրյալ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Ուղղակի մարդու հավատը չի գալիս։ Այսօր մեր երկրում մթնոլորտը շատ վատն ա։ Ես ասել եմ, 10-20 օր առաջ ասել եմ, պատասխանել եմ, որ մինչև մենք չունենանք ներքին համաձայնություն, համերաշխություն, ոչ մի լավ բան չի կարող լինել։ Ես դա ասել եմ և եւս մեկ անգամ ասում եմ, որ երբ ներքին հաշտություն, համերաշխություն լինի, նոր կարող ենք զգալ մեր ազգի վերելքը»,- նշել է Ծառուկյանը։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը և Սեդրակ Առուստամյանը մեղադրվում են 2017թ.-ի ԱԺ ընտրություններում ԲՀԿ-ի օգտին ընտրակաշառք տալը կազմակերպելու համար։ Ընտրակաշառքի գործն առնչվում է «Ծառուկյան» դաշինքի կողմից 2017թ. խորհրդարանական ընտրությունների ցուցակով առաջադրված Վազգեն Պողոսյանին, որը հետագայում հրաժարվել է պատգամավորական մանդատից։