Գագիկ Ծառուկյանը համաձայնե՞լ է հանդիպել Փաշինյանին

Հայաստան
Civic.am-ի տեղեկություններով՝ ԲՀԿ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը համաձայնել է հանդիպել վարչապետ Փաշինյանին՝ քննարկելու արտահերթ խորհրդարանական ընտրությունները, և առաջիկա 2 օրերի ընթացքում հանդիպումը կայանալու է։
Երբ լուրը ճշտելու համար զանգահարեցինք այսօր ԲՀԿ-ական պատգամավորներին, վերջիններս չպատասխանեցին մեր զանգերին։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը ասաց, որ այդպիսի տեղեկատվության չի տիրապետում։
Հիշեցնենք, որ Հայրենիքի փրկության շարժմանը միացած Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ, եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն, ապա ԲՀԿ-ն առանձին է մասնակցելու դրանց։