Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անհրաժեշտ է անհապաղ Ադրբեջանի դեմ իրավական գործընթաց սկսել. Տարոն Սիմոնյան

Անհրաժեշտ է անհապաղ Ադրբեջանի դեմ իրավական գործընթաց սկսել. Տարոն Սիմոնյան
Հասարակություն
17:29, 12 июнь 2021
7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մինչ Հայաստանում փոխադարձ ոչնչացման կոչեր են հնչում, Ադրբեջանն ու Թուրքիան ոչ միայն պատրաստվում են Արցախի բռնազավթված հողի վրա՝ Շուշիում, պայմանագիր ստորագրել, այլ նաև շարունակում են պատանդ պահել ու դատել հայ ռազմագերիներին։

Նորից եմ կրկնում՝ անհրաժեշտ է անհապաղ Ադրբեջանի դեմ իրավական գործընթաց սկսելը, ի թիվս այլ գործիքների, նաև շատ կարևոր կոնվենցիայի շրջանակներում։

ՊԱՏԱՆԴՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ (1979 ստորագրված, 1983 ուժի մեջ մտած)

Ադրբեջանը վավերացրել է 2000թ֊ին, Հայաստանը՝ 2004թ֊ին։

Հոդված 1

1. Սույն Կոնվենցիայի իմաստով պատանդներ վերցնելու հանցագործություն կատարած անձ է համարվում այն անձը, որը վերցնում կամ պահում և սպառնում է սպանել, վնաս հասցնել կամ շարունակել պահել (պատանդներ վերցնելը) այլ անձանց (այսուհետ՝ պատանդ)` նպատակ ունենալով ստիպել երրորդ կողմին, մասնավորապես՝ պետությանը, միջազգային միջկառավարական կազմակերպությանը, ֆիզիկական կամ իրավաբանական անձին կամ անձանց խմբին՝ կատարել որևէ գործողություն կամ ձեռնպահ մնալ դրա կատարումից` պատանդին ազատելը դնելով որպես ակնհայտ կամ ոչ ակնհայտ պայման:

Հ.Գ. Մենք իրավունք չունենք չօգտագործել Ադրբեջանին սանձելու մեր ձեռքում առկա գործիքները։ Դա մեզ չի ներվելու։ Ոչ մի արդարացում չկա։

Ոչ ոք դա մեր փոխարեն չի անելու»։