Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արդյոք հրամկազմի և պետական կառույցների կողմից արվե՞լ է առավելագույնը, որ չլիներ այն, ինչ եղավ. զոհված զինվորի հայրը՝ վարչապետին

Այսօր՝ հունիսի 27-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում էր նաև զոհված զինծառայողի ծնող, որն ասաց. «Մեր տղաները իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի, գնացին ինքնազոհողության և տիրոջ իրավունքով դա արեցին, որովհետև իրենք իրենց տեր զգացին, որովհետև տերը միայն կարող է իրեն զոհել հանուն մնացածի: Եվ հիմա մենք ապրել չենք կարող, մեռնել չգիտենք: Արդյո՞ք ՀՀ ԶՈՒ հրամկազմի և պետական կառույցների կողմից արվեց ամեն հնարավորը, որպեսզի տեղի չունենար այն, ինչ տեղի ունեցավ: Արդյո՞ք պետական կառույցներում և հրամկազմում եղան մարդիկ, որոնք իրենց պահեցին ոչ թե տիրոջ, այլ վարձկանի պես: Ես չեմ ուզում, որ մենք այստեղ մեղավորներ սահմանենք, բայց ուզում եմ անվերապահորեն վստահել իմ երկրի վարչապետին ու իմ երկրի իշխանություններին, իսկ դրա համար անկեղծ պատասխան եմ ակնկալում»: 

Վարչապետը ի պատասխան հորդորեց չօգտագործել  էպիտետներ. «Դատարանը կորոծի, թե ով ինչպես է պահել իրեն»: 

Ինչ վերաբերում է հարցին, թե Հայաստանի կառավարության ջանադրությունը առավելագո՞ւյնն էր, որպեսզի պատերազմից հետո տեղի չունենար այն, ինչ տեղի ունեցավ, վարչապետը պատասխանեց. «Քաղաքական ջանադրությունը՝ միանշանակ և աներկբա»: 

Մանրամասն՝ տեսանյութում