Քաղաքացիակենտրոն
լրատվություն

7 ամիս է արդյունք չեմ տեսնում, էլ համբերություն չունեմ. գերեվարվածի ծնող

7 ամիս է արդյունք չեմ տեսնում, էլ համբերություն չունեմ. գերեվարվածի ծնող
Հասարակություն
12:07, 24 июнь 2021
Շիրակի մարզի գերեվարված և անօրինական կերպով ադրբեջանական բանտերում պահվող զինծառայողների հարազատները կառավարության շենքի դիմաց սկսել են նստացույց:

«Կարմիր խաչից ստացել ենք 3 հատ նամակ, մեկ հատ տեսաերիզ, 2 անգամ էլ զանգել է երեխեն: Ի՞նչ պիտի ասեր, ասել է, որ լավ է, հո՞ չէր ասի, որ վատ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց գերեվարված զինծառայողի հայրը:

Նրանք հանդիպել են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Իրնեց խոսքով նա ասել է, որ մի քիչ էլ համբերեն:

«7 ամիս համբերել եմ, ես էլ համբերելու տեղ չունեմ»,-նշեց նա: