Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանցիները տեսնում են, որ շատ փողոցներ քանդված են, բայց շատ կարևոր գործի համար են քանդված. Ավինյան

«Երևանցիները տեսնում են, որ շատ փողոցներ քանդված են, բայց շատ կարևոր գործի համար են քանդված»,- այսօր՝ օգոստոսի 14-ին, քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց  Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ու քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին առաջարկեց ներկայացնել նոր գազատարների անցկացման ընթացքը։

«Այս պահի դրությամբ Երևան քաղաքում գազի պահանջարկը բավարարող ծրագրի շրջանակներում գազաբաշխիչ առաջին կենտրոնից իրականացվող ծրագրի պատկերը հետևյալն է՝ Սարալանջ-Տերյան-Ազատություն-Թբիլիսյան խճուղի հատվածով անցնող գազատարը կազմում է 6 կմ, այս պահի դրությամբ մնացել են 2,5 կմ-ի աշխատանքները, դրանք կավարտվեն սեպտեմբերի 15-ին։ Ավան-Աճառյան-Բաբաջանյան հատվածով անցնող գազատարը 3,5 կմ է, այս պահի դրությամբ մնացել են 1,7 կմ-ի աշխատանքները, դրանք կավարտվեն հոկտեմբերի 30-ին։ Սևանի մայրուղի-Թբիլիսյան և Արաբկիր՝ Գրիբոյեդով-Արղության հատվածը 7 կմ է, այստեղ աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են»,- ասաց Կամո Արեյանն ու նշեց, որ այդ գազատարները մոտենում են թաղամասերին, բայց դա չի նշանակում, որ գազը մտնում է բնակարան. «Արաբկիրի այդ հատվածի շրջանակներում արդեն ի ուրախություն բոլորիս պետք է հայտնեմ, որ սկսել են ներբնակարանային գազմատակարարման աշխատանքները՝ Ադոնցի փողոցի վրա արդեն գազը մտնում է բնակարան»:

Մանրամասն՝ տեսանյութում