Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Բնակիչները կունենան կայուն ջրամատակարարում». մի շարք վարչական շրջաններում մեկնարկել է ջրամատակարարման ծրագիրը

«Մեկնարկել է հաջորդ խոշորածավալ  ծրագիրը՝ Հաղթանակ և Սիլիկյան թաղամասի ջրամատակարարման և անհատական տնային միացումների ծրագիրը։ 56 կմ Հաղթանակ թաղամասն է, 36 կմ՝ Սիլիկյան թաղամասը։ Աշխատանքների ավարտը սահմանված է 2025թ. հուլիսին»,- այսօր՝ օգոստոսի 14-ին, քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց  Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։

«Իրականացվելու է անխափան, որակյալ ջրամատակարարում, ինչպես նաև իրականացվելու է ջրաչափական հանգույցների տեղադրման  և բնակելի անհատական միացումների ամբողջական ծրագիրը, որի արդյունքում մեր բնակիչները կունենան կայուն անխափան ջրամատակարարում։ Սա ավելի բարդ ծրագիր է, քան գազը, որովհետև անցնելու ենք անհատական քանդումների, և յուրաքանչյուր փողոցով անցնելիս անհատական տնային միացումները կստեղծեն ժամանակավոր անհարմարություններ հենց այդ բնակիչների համար, բայց դա կլինի կարճատև»,- նշեց Կամո Արեյանն ու հավելեց. «Նոր Խարբերդ թաղամասի մրցույթը հայտարարված է, բացումը հավանաբար կկայանա այս շաբաթվա ընթացքում, և պարզ կդառնա, թե երբ կմեկնարկի ծրագիրը։ 

«Վեոլիա ջուր» ընկերության կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում իրականացվում են 8 կմ ջրագծի կառուցման և 1,7 կմ կոյուղագծի կառուցման աշխատանքներ։ 

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ևս մեկնարկել են անհատական տների ջրագծերի կառուցման աշխատանքները»։ 

Մանրամասն՝ տեսանյութում