Քաղաքացիակենտրոն
լրատվություն

58 տարեկանում երկարատև հիվանդության հետևանքով կյանքից հեռացել է գնդապետ, Մասիս համայնքի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Սայեն Հայրապետյանը

58 տարեկանում երկարատև հիվանդության հետևանքով կյանքից հեռացել է գնդապետ, Մասիս համայնքի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Սայեն Հայրապետյանը
Հասարակություն
18:23, 14 август 2023
58 տարեկանում երկարատև հիվանդության հետևանքով կյանքից հեռացել է գնդապետ, Մասիս համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սայեն Հայրապետյանը։  Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջից։

Մեծ է գնդապետ Սայեն Հայրապետյանի դերը բանակաշինության գործում։ Վերջինս հրամանատարական գործունեություն է ծավալել ՀՀ ՊՆ մի շարք զորամասերում։ Ծառայության ընթացքում պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճան, «Արիության», Արցախի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի մեդալներով և գերատեսչական այլ մեդալներով, արժանացել է տարբեր պատվոգրերի և շնորհակալագրերի։ 

Արարատի մարզպետի աշխատակազմը՝ մարզպետ Սեդրակ Թևոնյանի գլխավորությամբ իր ցավակցությունն է հայտնում Սայեն Հայրապետյանի վաղաժամ մահվան կապակցությամբ, ուժ ու համբերություն ենք մաղթում վերջինիս հարազատներին, ընկերներին։