Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Դավիթ Համբարձումյան» դաշինքի կողմնակիցներն ուղղորդում են ընտրողներին. ՔՊ վստահված անձն ահազանգում է․ ՀԺ

«Դավիթ Համբարձումյան» դաշինքի կողմնակիցներն ուղղորդում են ընտրողներին. ՔՊ վստահված անձն ահազանգում է․ ՀԺ
Հասարակություն
16:15, 05 декабрь 2021
«Դավիթ Համբարձումյան» դաշինքի անդամներն այս պահին զբաղված են քարոզչությամբ և մարդկանց ուղղորդում են, թե ում ընտրել: Այս մասին հայտնեց «Հայկական Ժամանակ»-ին ահազանգած Մասիսում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Սայեն Հայրապետյանի վստահված անձը՝ Հրաչյա Գևորգյանը:

Նրա խոսքով՝ որոշ լրատվամիջոցներ նույնպես լծված են այդ գործընթացին: Մեկ տեղամասում էլ ընտրող քաղաքացու հետ ընտրատեղամաս է մտել մեկ այլ անձ, որն ուղղորդել է նրան, թե ում ընտրել. «Դաշինքի անդամները կաշառք են տվել քաղաքացիներին և դա ցանկանում են բարդել մեր ուժի վրա: Մասիսում հիմա իրենք ուժեղ քարոզչություն են անում ու մարդկանցից հարցումներ վերցնում, ովքեր պատասխանում են, որ ընտրելու են Սայեն Հայրապետյանին, այդ անձին ասում են՝ լավ, գնա ու կտրում են քաղաքացու խոսքը: Ժամը 10:40-ի սահմաններում էլ Ջրահովիտ գյուղի 11\40 ընտրատեղամասում ուղղորդողն էլ մարդկանց հետ է մտնում ընտրության: Ուղղորդողները «Դավիթ Համբարձումյան» դաշինքի շտաբի անձինք կամ վստահված անձինք են»:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Սայեն Հայրապետյանի վստահված անձի՝ Հրաչյա Գևորգյանի խոսքով՝ դեպքերի վերաբերյալ տեղյակ է պահվել ընտրական հանձնաժողովի նախագահին: Գևորգյանը դեռևս ոստիկանություն չի ահազանգել, սակայն հանձնաժողովի նախագահը տեղեկացվել է՝ հաջորդ նման դեպքում ոստիկանություն կահազանգեն: