Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ֆրանսիական հեղինակավոր Mezzo TV-ն ձեռք է բերել Հանրային հեռուստաընկերության նկարահանած «Սիմֆոնիկ Հայաստան» համերգը

ֆրանսիական հեղինակավոր Mezzo TV-ն ձեռք է բերել Հանրային հեռուստաընկերության նկարահանած «Սիմֆոնիկ Հայաստան» համերգը
Մշակույթ
20:02, 28 декабрь 2023

Բացառիկ համագործակցություն. ֆրանսիական հեղինակավոր Mezzo TV-ն ձեռք է բերել Հանրային հեռուստաընկերության նկարահանած «Սիմֆոնիկ Հայաստան» համերգը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ (դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան)․ ֆեյսբուքի իր էջում գրել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ, գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը։

««Սիմֆոնիկ Հայաստան» նախագծի կազմակերպումը և ամբողջական հեռուստաարտադրությունն իրականացվել է Հանրային հեռուստաընկերության կողմից. ծրագրում մեծ մասամբ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ են:

Համերգները Mezzo TV-ի եթերում ցուցադրվելու են հունվարի 1-7-ը, 11-ին, 17-ին և 24-ին»,- գրել է Վիրաբյանը։