Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի ճակատային մասում կտեղադրվի Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի հիշատակները հավերժացնող հուշատախտակ

Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի ճակատային մասում կտեղադրվի Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի հիշատակները հավերժացնող հուշատախտակ
Մշակույթ
13:12, 30 ноябрь 2021
Երևանի ավագանու այսօրվա նիստում որոշվեց ՀՀ ժողովրդական արտիստներ Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի հիշատակները հավերժացնող հուշատախտակ տեղադրել։

Ինչպես ներկայացրեց Քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչ Արմին Վարդանյանը, միասնական հուշատախտակը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի Վազգեն Սարգսյան փողոցի 7 ճակատային մասում փակցնելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվել է հենց նույն թատրոնի տնօրինության կողմից։ 

Նա նշեց, որ առաջարկի վերաբերյալ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից առարկություններ չկան։

Հուշատախտակի պատրաստման և տեղադրման ֆինանսական ծախսերը կատարվելու է թատրոնի կողմից։

Որոշումն ընդունվեց 41 կողմ, 1 ձեռնպահ, 0 դեմ ձայներով։