Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սպենդիարյանի 150-ամյա և Վերնոյի 100-ամյա հոբելյաններն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց 2020-2021թթ. օրացույցում. ԿԳՄՍ նախարար

Սպենդիարյանի 150-ամյա և Վերնոյի 100-ամյա հոբելյաններն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց 2020-2021թթ. օրացույցում. ԿԳՄՍ նախարար
Մշակույթ
13:59, 28 декабрь 2021
«2022թ. համար մշակույթին հատկացված գումարը կազմել է 1մլրդ, 589մլն դրամ»,- այսօր` դեկտեմբերի 28-ին, ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Նա նաև հիշատակեց, որ 2021թ. կապիտալ հատկացումներ են իրականացվել մշակույթի ոլորտում` այդ թվում Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին` ֆլեյտայի ձեռքբերման, Երևանի կամերային թատրոնին` շարժական բեմի, գույքի ու սարքավորումների ձեռքբերման, Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնին`գույքի ձեռքբերման համար: Ինչպես նաև թանգարաններին և պատկերասրահներին են գումար հատկացվել` այդ թվում Հայաստանի պատմության թանգարանին` օդափոխության համակարգը փոխելու համար:

Ալեքսանդր Սպենդիարյանի 150-ամյա և Անրի Վերնոյի 100-ամյա հոբելյաններն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի  հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021թթ. օրացույցում: 

Նախարարը հիշատակեց նաև, որ կառավարությունը ֆինանսավորել է բազմաթիվ հնագիտական պեղումներ և 2021թ. տրվել են ավելի քան 50 պեղումների թույլտվություններ` այդ թվում Արտաշատի և Դվին պատմական մայրաքաղաքների, Սանահինի, Տավուշի բերդի , Դաշտամեջի ամրոցի և մի շարք այլ վայրերի: Ինչպես նաև հայտնաբերված հնագիտական հավաքածուները ցուցադրվում են թանգարաններում:

Խոսելով 2021թ.-ին սպորտում ունեցած նվաճումներից` նախարարը նշեց, որ Եվրոպայի և աշխարհի առաջնություններում նվաճվել է 199 մեդալ, որից 55-ը ոսկե, 57 արծաթե և 87 բրոնզե մեդալներ: