Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լիոնում կկազմակերպվի Արցախի մշակութային ժառանգությունը ներկայացնող ցուցահանդես

Լիոնում կկազմակերպվի Արցախի մշակութային ժառանգությունը ներկայացնող ցուցահանդես
Մշակույթ
19:16, 16 февраль 2022
«Լիոնում կկազմակերպվի Արցախի մշակութային ժառանգությունը ներկայացնող ցուցահանդես»,- Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ հանդիպման ընթացքում այս մասին հայտնել են Ուվերնյ Ռոն Ալպի շրջանի փոխնախագահ Լորանս Ֆոթրան և միջազգային հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար Բրունո Չիավերինին:

Այս տարածաշրջանը Հայաստանի հետ ամենաակտիվ համագործակցություն ծավալող շրջաններից մեկն է։
 
«Այս շրջանի և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջև բարեկամությունը սկսվեց պատերազմի օրերին, երբ սերտ աշխատում էինք և փորձում ամեն կերպ օգնել Հայաստանին»,- ընդգծել է  Վիենի փոխաքաղաքպետ Լևոն Սաքունցը։
 
Ֆրանսիացի պաշտոնյաները կարևորել են Հայաստանում ֆրանսիական ազդեցությունը և փորձը ներդնելու ծրագրերը և Ֆրանսիայում հայկական միջավայր ստեղծող նախագծերի իրագործումը։
 
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել գրասենյակի և շրջանի միջև համագործակցությունը՝ գրասենյակը դիտարկելով որպես Հայաստանի հետ իրականացվող աշխատանքների ուղղորդման հիմնական գործընկեր։