Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Արևմտյան Հայաստանի, Կիլիկայի, Օսմանյան կայսրության հայկական դպրոցներում հայերենի ու օսմաներենի հետ դասավանդվել է նաև ֆրանսերեն»․ Հայկական վարժարանների հետքերը փաստող ցուցադրության բացումը․ տեսանյութ

Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի թանգարանային ցուցադրությունների կազմակերպման պատասխանատու Սեդա Պարսամյան․ «19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին հայոց ազգային վարժարաններում լայնորեն գործածված դասագրքրեն ենք ներկայացրել։ Առավել նշանավոր դպրոցներում հայերն առաջնորդվում էին ֆրասնիական դպրոցների կրթական ծրագրերով և հայերենի ու օսմաներենի հետ հավասարապես անցնում էին նաև ֆրանսերեն լեզուն։ Եվ բոլոր հայ մտավորականները փայլուն տիրապետում էին ֆրասներենին»։ 

Այսօր՝ ապրիլի 20-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ «Հայկական վարժարանների հետքերով. ուսյալ ազգի վկայագրերը» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումն էր։

Ցուցադրության նպատակն է ավելի քան մեկ դարյա հեռավորությունից վերհանել և հանրությանը ներկայացնել Արևմտյան Հայաստանում, Կիլիկայում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում գործած շուրջ 2000 հայկական կրթօջախների գործունեությունը, որն ընդհատվեց Հայոց ցեղասպանության հետևանքով»,- Civic.am-ի հետ զրույցում ընդգծում է Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի թանգարանային ցուցադրությունների կազմակերպման պատասխանատու Սեդա Պարսամյանը։

Սեդա Պարսամյան․ «Այս ցուցադրության մեջ ներկայացված են երեք տասնյակից ավելի բնօրինակ ավարտական վկայականներ, լուսանկարներ, 19-րդ դարի վերջի, 20-րդ դարի սկզբին ազգային վարժարաններում գործածված դասագրքեր, դպրոցական պարագաներ, աշակերտական անձնական իրեր։ Մի ծոսքով՝ փաստագրական իրեր, որոնք վկայում են այդ հաստատությունների երբեմնի գործունեությունը, փաստացի վկայություններն են այդ հաստատությունների»։

Ցուցադրության բացմանը ներկա էր նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ Թանգարանը պատրաստել է երկլեզու ցուցադրություն՝ կազմված 16 խորագրերից։

Ժամանակավոր ցուցադրությունը ֆինանսավորվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Գիտության կոմիտեի կողմից և կգործի մինչև այս տարվա սեպտմեբր ամիսը։ 

Նարա Մարտիրոսյան


Մանրամասն՝ տեսանյութում