Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայ-իրանական «Թռչող տերևների երգը» ֆիլմն ընդգրկվել է միջազգային երկու կինոփառատոնների մրցույթներում

Հայ-իրանական «Թռչող տերևների երգը» ֆիլմն ընդգրկվել է միջազգային երկու կինոփառատոնների մրցույթներում
Մշակույթ
23:00, 27 апрель 2023
Ռեժիսոր Արմինե Անդայի կարճամետրաժ անիմացիոն «Թռչող տերևների երգը» ֆիլմը միանգամից երկու հաջողություն ունի․ այն ընդգրկվել է Սլովակիայի Fest Anca անիմացիոն միջազգային կինոփառատոնի «Համաշխարհային պանորամա» ծրագրում և Հնդկաստանի SIFFCY - Smile միջազգային մանկապատանեկան կինոփառատոնի պաշտոնական մրցույթում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:

«Թռչող տերևների երգը» «Հոշկի Ֆիլմ»-ի առաջին հայ-իրանական անիմացիոն ֆիլմն է: Ռեժիսորի հետ միասին ֆիլմի սցենարի հեղինակն է նաև ուկրաինահայ հայտնի ռեժիսոր Ռոման Բալայանը։ Համաշխարհային պրեմիերայից անցել է մեկ ամիս, սակայն ֆիլմն արդեն հայտարարված է վեց կինոփառատոնի ծրագրում։

Հայաստանի ազգային կինոկենտրոնից բացի ֆիլմի ստեղծմանն աջակցել են «Օբերտոն» և «Բաղինյան արտ վիդեո» հայկական ընկերությունները։ Իսկ ֆիլմի համարտադրողն է իրանական «Հուրախշ ստուդիոզ» ընկերությունը։