Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայտնի են Հայաստանից SMS քվեարկության արդյունքները. ո՞ր երկրին են 12 միավոր տվել հայ հեռուստադիտողները

Հայտնի են Հայաստանից SMS քվեարկության արդյունքները. ո՞ր երկրին են 12 միավոր տվել հայ հեռուստադիտողները
Մշակույթ
13:02, 14 май 2023
Հայտնի են Հայաստանից SMS քվեարկության արդյունքները. հեռուստադիտողները 12 միավորը տվել են Իսրայելին: Հաջորդիվ պատկերը հետևյալն է.

10 - Ֆրանսիա
8 - Կիպրոս
7 - Շվեդիա
6 - Ֆինլանդիա
5 - Լեհաստան
4 - Նորվեգիա
3 - Իտալիա
2 - Շվեյցարիա
1 - Ուկրաինա

Ժյուրիի քվեարկության արդյունքում ևս Հայաստանից Իսրայելը ստացել է 12 միավոր: Պրոֆեսիոնալ ժյուրիի կազմում էին ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը, երգչուհի Սոնա Ռուբենյանը, պրոդյուսեր Դավիթ Բադալյանը, դերասան, երգիչ Արսեն Գրիգորյանը և պրոդյուսեր Վահագն Գևորգյանը:

Ժյուրիի ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

10- Շվեդիա
8 - Ֆինլանդիա
7 - Ֆրանսիա
6 - Իսպանիա 
5 - Կիպրոս 
4 - Նորվեգիա
3 - Ուկրաինա
2 - Ավստրիա
1 - Լեհաստան