Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ղազախստանը չեղարկել է ռուս երգիչ Գրիգորի Լեպսի համերգը

Ղազախստանը չեղարկել է ռուս երգիչ Գրիգորի Լեպսի համերգը
Մշակույթ
17:00, 19 июнь 2023
Makao Luxury Village Resort ընկերությունը չեղարկել է ռուս երգիչ Գրիգորի Լեպսի համերգը Ղազախստանում։

«Makao Luxury Village Resort ընկերությունը, որը տրամադրել է իր համերգային հարթակը Գրիգորի Լեպսի ելույթը կազմակերպելու համար, որոշել է միակողմանի կարգով խզել պայմանագիրը համերգի կազմակերպիչների հետ: Տոմսերի վերադարձը կատարվում է ձեռք բերման վայրում»,- ասվում է սոցիալական ցանցերում ընկերության հաղորդագրության մեջ։

Լեպսի համերգը նախատեսվում էր անցկացնել հուլիսի 8-ին Կոնաև քաղաքում։ 

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Լեպսի համերգը չեղարկվել է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության վերաբերյալ նրա դիրքորոշման պատճառով։ Ավելի վաղ Լեպսը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում հայտարարել էր, որ երգիչ Նիկոլայ Բասկովի հետ մեկ միլիոն ռուբլի կտրամադրի բոլոր նրանց, ովքեր Ուկրաինայում կոչնչացնեն արևմտյան տանկերը։ Նրա հայտարարությունը բուռն արձագանք առաջացրեց Ղազախստանում հատուկ գործողությունը դատապարտող ակտիվիստների մոտ, ովքեր կոչ արեցին բոյկոտել արտիստի ելույթը։