Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մադոննան հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում՝ «լուրջ բակտերիալ վարակի» պատճառով

Մադոննան հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում՝ «լուրջ բակտերիալ վարակի» պատճառով
Մշակույթ
11:33, 29 июнь 2023
Աշխարհահռչակ երգչուհի Մադոննան մի քանի օր վերակենդանացման բաժանմունքում է անցկացրել Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում ՝ «լուրջ բակտերիալ վարակի» պատճառով։

Երգչուհու մենեջերի խոսքով՝ երգչուհին ապաքինվում է, բայց գտնվում է բժիշկների հսկողության տակ և ունի հսկողության կարիք։

Հիվանդության պատճառով 64-ամյա փոփ դիվան ստիպված է հետաձգել The Celebration համաշխարհային շրջագայության մեկնարկը, որը նվիրված է նրա երաժշտական կարիերայի 40-ամյակին:

Առաջին համերգը նախատեսված էր Վանկուվերում՝ հուլիսի 15-ին ։

«Գրեմմի»-ի դափնեկիրը խոստացել էր կատարել իր լավագույն հիթերը, որոնց ցանկը կազմել էր երկրպագուների ցանկություններից ելնելով: