Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Արևիկ» բուժմիավորումում 10 երեխա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. 4 ամսական փոքրիկի մոտ արձանագրվել է դրական դինամիկա

«Արևիկ» բուժմիավորումում 10 երեխա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. 4 ամսական փոքրիկի մոտ արձանագրվել է դրական դինամիկա
Հասարակություն
17:58, 26 декабрь 2022
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ 

«Արևիկ» բուժմիավորումում 10 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

 «Ընդերային լեյշմանիոզ» ախտորոշմամբ 4 ամսական փոքրիկի մոտ արձանագրվել է դրական դինամիկա և շարունակում է բուժում ստանալ ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոնում:

 «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 10 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար:

ԱՀ առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը պատշաճ հաղթահարելու համար։

[ԱՀ առողջապահության նախարարություն]