Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ծանր վիճակում գտնվող 4 ամսական երեխան Արցախից տեղափոխվել է Երևան

Ծանր վիճակում գտնվող 4 ամսական երեխան Արցախից տեղափոխվել է Երևան
Հասարակություն
11:46, 24 декабрь 2022
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորումում «ընդերային լեյշմանիոզ» ախտորոշմամբ 4 ամսական երեխան օրեր շարունակ գտնվում է ծանր վիճակում՝ տեղի բժիշկների վերահսկողության տակ․ տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ այսօր երեխան տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոն։