Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում բուժօգնության կարիք ունեցող ծանր հիվանդներից մեկը մահացել է. Azatutyun.am

Արցախում բուժօգնության կարիք ունեցող ծանր հիվանդներից մեկը մահացել է. Azatutyun.am
Հասարակություն
19:42, 19 декабрь 2022
Արցախում բուժօգնության կարիք ունեցող ծանր հիվանդներից մեկն այսօր մահացել է, հայտնել է Ստեփանակերտը Հանրապետական հիվանդանոցի տնօրեն Մհեր Մուսայելյանը:

Շրջափակման հենց առաջին օրվանից հայտարարվել էր, որ Արցախում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդներ կան, նրանց նեղ մասնագիտական բուժում է պետք Երևանում: Մհեր Մուսայելյանն «Ազատությանն» ասաց, որ այդ հիվանդներից մեկն է մահացել:

Արցախի բոլոր բուժհաստատություններում այժմ պլանային վիրահատությունները դադարեցվել են։ Ցերեկվա դրությամբ Հանրապետական հիվանդանոցում 11 հոգի վերակենդանացման բաժանմունքում էր գտնվում։ «Արևիկ» մանկական բուժմիավորումում 12 երեխա է վերակենդանացման բաժնում, նրանցից 4 ամսական փոքրիկի վիճակը ծայրահեղ ծանր է, լեշմանիոզ է ախտորոշվել։
Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող ճանապարհը 8-րդ օրն է՝ փակ է։