Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բացվել է «Երևանի Նորաձևության շաբաթ»-ը. Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել

Բացվել է «Երևանի Նորաձևության շաբաթ»-ը. Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել
Մշակույթ
16:54, 01 июль 2023
Այսօր ՀայԱրտ մշակութային կենտրոնում բացվել է «Երևանի Նորաձևության շաբաթ»-ը:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ու լուսանկարներ է հրապարակել:

«Երևանի Նորաձևության շաբաթ»-ի առաջնահերթ նպատակն է ցուցադրել հայկական նորաձևության ոլորտը` կիրառելով ժամանակակից չափանիշներ և տեխնոլոգիաներ:

Ամբողջ մարքեթինգային արշավը իրականացվել է արհեստական բանականության օգնությամբ՝ միախառնելով ավանդական հմտությունները ժամանակակից և նորարարական տեխնոլոգիաների հետ: 

Նորաձևության և դիզայնի պալատը նպատակ ունի «Երևանի Նորաձևության շաբաթ»-ը դարձնել ամենամյա՝ հնարավորինս զարգացնելով հայկական նորաձևությունը և ճանաչելի դարձնելով այն համաշխարհային հարթակներում։