Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գիտելիքն ու կրթությունն անվիճելի առաջնահերթություններ են, իսկ ինքնակրթությունը՝ չընդհատվող գործընթաց․ Ալեն Սիմոնյանի շնորհավորանքը

Գիտելիքն ու կրթությունն անվիճելի առաջնահերթություններ են, իսկ ինքնակրթությունը՝ չընդհատվող գործընթաց․ Ալեն Սիմոնյանի շնորհավորանքը
Գիտություն
12:51, 01 сентябрь 2021
Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ, դասախոսներ եւ ուսումնական գործընթացի հետ կապ ունեցող մասնագետներ, շնորհավորում եմ Գիտելիքի օրվա առթիվ: 

Գիտելիքն ու կրթությունն անվիճելի առաջնահերթություններ են, իսկ ինքնակրթությունը՝ չընդհատվող գործընթաց:

Կրթության պատասխանատուների ջանքերը թող ուղղված լինեն հայրենասեր, բարեկիրթ եւ բազմակողմանի զարգացած քաղաքացի կերտելուն: 

Տեղեկատվական տեխնոլոգիայի դարում գիտելիքը փոխարինվում է լրահոսով, ակադեմիական կրթությունը՝ պարզեցված այլընտրանքներով:

Համբերատար, շրջահայաց  աշխատանքի, անհատական ջանքի արդյունքում է միայն հնարավոր կայուն գիտելիքի սերմանումը, կուտակած փորձի փոխանցումը:

Այսօր, ավելի քան երբեւէ, մեր երկրին անհրաժեշտ են սովորող եւ կրթությունը գնահատող աշակերտներ, մոտիվացված եւ մրցունակ ուսանողներ:
 
Ուսումնական տարվա հաջող մեկնարկ եմ մաղթում, համավարակը թող չստվերի ուսումնառության ընթացքը:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան