Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանում կանցկացվի ՈՒԵՖԱ-ի «Ֆուտզալ»-ի ՉԼ եզրափակիչ մրցաշարը. կմասնակցի նաև իսպանական «Բարսելոնա»-ն. Ժաննա Անդրեասյան

2024թ.   ապրիլ-մայիսին Երևանում նախատեսվում է անցկացնել  ՈՒԵՖԱ-ի «Ֆուտզալ»-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցաշարի հանդիպումները: Այս մասին այսօր Կառավարության նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նա տեղեկացրեց, որ ՀՖՖ հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում:

Նախարարի խոսքով՝ «Ֆուտզալ»-ի Չեմպիոնների լիգայի եզրափակչին կմասնակցեն իսպանական «Բարսելոնա»-ն և «Պալմա ֆուտզալ»-ը. «Կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 3-ին, եզրափակիչը՝ մայիսի 5-ին»:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էլ տեղեկացրեց, որ վիճակահանությունից հետո տոմսերը կվաճառվեն էլեկտրոնային հարթակներում. «Տոմսերը բավականին մատչելի են լինելու՝ 1000-5000-ի սահմաններում»: