Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՖՖ-ն շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ

ՀՖՖ-ն շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ
Սպորտ
13:44, 17 май 2023
ՀՖՖ-ն շնորհավորում է Հենրիխ Մխիթարյանին ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ:

Հենրիխը կարող է դառնալ առաջին հայ ֆուտբոլիստը, ով կմասնակցի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի ամենակարևոր հանդիպմանը։ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա հունիսի 10-ին Ստամբուլի Աթաթուրքի անվան Օլիմպիական ստադիոնում։

Նշենք, որ Մխիթարյանը ձախ ազդրի քառագլուխ մկանի վնասվածքի պատճառով բաց կթողնի չեմպիոն «Նապոլիի» դեմ առաջիկա խաղը, հայտնում է:

«Միլանի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման առաջին խաղակեսի 44-րդ րոպեին Հայաստանի հավաքականի նախկին ավագը վնասվածքի պատճառով փոխարինվել էր։

Հիշեցնենք, որ «Ինտերը» հաղթահարել է «Միլանի» արգելքը (2-0, 1-0) և եզրափակիչում կմրցի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» և մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալի» դիմակայության հաղթողի հետ: Այս թիմերն առաջին խաղն ավարտել էին 1-1 հաշվով, պատասխան մրցավեճը տեղի կունենա մայիսի 17-ին Անգլիայում: